Հասարակություն 

Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.15-ին տեղեկատվություն է ստացվել , որ ժամը 20.10-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի 27ՏԼ703 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

 

Լիցքավորող Ա. Ա.-ը (ծնվ. 1986թ.) տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

Դեպքի վերաբերյալ ՀՀ ԿԱ ոստիկանությունից, այլ ծառայություններից և քաղաքացիներից ՀՀ ԱԻՆ ահազանգ չի ստացվել:

Նույն շարքից