Կուբան «ինպերիալիզմի նվերների կարիքը չունի», իսկ երկրի ժողովուրդը «չի հրաժարվի այն փառքից, իրավունքներից եւ հոգեւոր հարստությունից, որոնք ստացել է կրթության, գիտության եւ մշակույթի զարգացման շնորհիվ»: Այդ մասին ասված է կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հոդվածում, որն առաջատար պարբերականներում հրապարակվել է «Օբամա եղբայր» վերտառությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր ժողովրդի ջանքերի եւ ինտելեկտի շնորհիվ ի վիճակի ենք արտադրել այն սննդամթերքն ու նյութական արժեքները, որոնք անհրաժեշտ են մեզ», - նշված է 89-ամյա Կաստրոյի հոդվածում, որը նա նվիրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջերս տեղի ունեցած այցին: Նյութում ընդգծվում է. «Մենք նվիրված ենք երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց միջեւ խաղաղությանը եւ եղբայրությանը»: