Հասարակություն 

Քաղաքացին սպառնում է ցած նետվել Կիևյան կամրջից. shamshyan.com

Սամվել անունով մի երիտասարդ անցել է Երևանի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ քիչ առաջ նշված վայր է ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ով բանակցում է քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: 

Նույն շարքից