Հասարակություն 

Նոր մանրամասներ պատուհանից ընկած 3-ամյա երեխայի մահվան դեպքից

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից ընկած  և մահացած 3-ամյա երեխան դեպքի պահին տանը  իրենից փոքր եղբոր հետ է եղել:

NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչները նշեցին, որ երեխաների մայրը փոքրիկներին քնեցրել եւ դուրս է եկել` խանութ գնալու, այդ ժամանակ էլ փոքրիկն արթնացել է, բնակարանի պատուհանը բացել եւ ընկել: Մայրը խանութից վերադարձել է եւ տանը փոքրիկին չի գտել, որից հետո զանգել է ամուսնուն` իմանալու, հնարավոր է, որ այդ ընթացքում ինքն է եկել եւ երեխային դուրս հանել:

«Զանգել է ամուսնուն, հարցրել է, կարող է՝ նա է եկել երեխուն տանից դուրս հանել, հայրն էլ իմանալով, որ երեխան չկա, արագ տուն է եկել եւ շենքի բակ հասնելիս բակում տեսել է ընկած երեխային»,-պատմեց հարեւանուհին` նշելով, որ քանի որ այդ օրը Զատիկ է եղել, հարեւաններից ոչ ոք դրսում չի եղել եւ չի նկատել ընկնող երեխային:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից