Հռոմի պապը սարսափելի է համարել Զատկի տոնակատարությունների ընթացքում Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Reuters-ին հղում անելով գրում է Gazeta-ն:
«Ես իշխանություններից խնդրում եմ անել հնարավորը, որպեսզի վերականգնվի բնակչության անվտանգությունը և հանգստությունը, այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունների»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Աղբյուրը գրում է, որ Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությանն» աջակցող խմբավորումը: