Կարիերա՞, թե՞ ընտանիք. շատերն իրենց կյանքի ընթացքում ստիպված են լինում ընտրել երկուսից մեկը… Թեպետ համատեղելը իդեալական տարբերակը կլինի, բայց հանգամանքները հաճախ ավելի ուժեղ են գտնվում :
Wnews.am-ը ներկայացնում է այն հայտնիներին, ովքեր հանուն ընտանիքի թողել են կարիերան։
Տարիներ առաջ «Ռուբիկոն» հաղորդման հաղորդավարուհի Իզա Դարբինյանը որոշեց այլեւս եթերում չհայտնվել։ Նա ամուսնացավ եւ հեռացավ Հայաստանից։ Այժմ Իզան ընտանիքի հետ բնակվում է Թաիլանդում։ Նա ունի երկու զավակ։
Երգչուհի Լուսինան եւս ամուսնությունից հետո չի նկարահանում նոր տեսահոլովակներ, չի մասնակցում համերգների։ Նա մեծացնում է իր դստերը։
Արթուր Գրիգորյանի դուստր, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը եւս ընտանիք կազմելուց հետո հեռացավ հեռուստատեսությունից։ Նա ունի դուստր։

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» Գոհար Հարությունյանը վաղուց արդեն թողել է մոդելային կարիերան եւ զբաղվում է իր երեք երեխաների դաստիարակությամբ։
Ամբողջությամբ կարդացեք` Wnews.am կայքում:


