Միջազգային Քաղաքական 

Օբաման հատուկ առաջադրանք է տվել անվտանգության ծառայություններին ԻՊ դեմ պայքարի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներին հրահանգել է շարունակել ակտիվացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ոչնչացմանն ուղղված պայքարը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Հայտնվում է, որ Օբաման նման կարգադրություն տվել է Միացյալ Նահանգների հակաահաբեկչական ծառայության և երկրի ներքին անվտանգության ծառայությունների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև Բրյուսելում մարտի 22-ին կատարված ահաբեկչության մասին և հատուկ ծառայությունները վստահեցրել են Օբամային, որ այս պահին ինֆորմացիա չկա ԱՄՆ-ում պատրաստվելիք նմանատիպ հանցագործության մասին:

Նույն շարքից