Հոկտեմբերի 25-ին Բելառուսում նշում են Ջրաղացպանի օրը: Տոնը սկզբնավորվել է դեռ շատ վաղուց. այս մասնագիտությունը Բելառուսում հարգել են միշտ, քանի որ «Ինչ գյուղ առանց ջրաղացպանի»:
Տոնը նշվում է աշնանը, քանի որ ցորենը և մյուս հատիկավորները հասնում են հենց այդ ժամանակ` հոկտեմբեր ամսին:
Ջրաղացպանը ողջ օրն անցկացնում է ջրաղացում: Իրենց աշխատանքը ջրաղացպանները համարում են ամենադժվար և միաժամանակ ամենահաճելի աշխատանքը:
Հին առակներում և հեքիաթներում շատ է խոսվում հենց ջրաղացպանի մասին, քանի որ նրանք մեծ նշանակություն են ունեցել հասարակության կյանքում: