Հասարակություն գլխավոր 

Անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռը

Ահայտ անձինք այսօր առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։

Ինքնաթիռում 55 ուղևոր կա և անձնակազմի 7 անդամ, հայտնում է Associated Press-ը:

Կիպրոսի պետական ռադիոյի փոխանցմամբ՝ ինքնաթիռում զինված անձ կա:

Մեկ այլ արտասահմանյան լրատվամիջոցի տեղեկություններով, ինքնաթիռն առևանգողները պատրաստվում են ազատ թողնել ինքնաթիռում գտնվող Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանանց և երեխաներին:

Նույն շարքից