Քաղաքական Միջազգային 

Գերմանիայում Էրդողանի մասին հումորային երգը` նոր սկանդալի պատճառ. տեսանյութ

Բացատրություններ տալու համար Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն:

Գերմանական մամուլը գրում է, որ երգը հնչել է NDR հեռուստաալիքով մարտի 17-ին, իսկ դեսպան Մարտին Էրդմանը դեսպանատուն է հրավիրվել մարտի 22-ին:

Նշենք, որ երգում խոսվում է Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների, ազատության սահմանափակումների և լրագրողների վրա հարձակումների մասին:

Այն մասին, թե ինչ խոսակցություն է եղել Թուրքիայի արտգործնախարարությունում, չի հայտնվում, սակայն այն եղել է բավականին երկար:

Նույն շարքից