ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն, համաձայն որի առաջարկում է 8 առաջարկներ որոնք վերաբերվում են Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը եւ դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը: Քվեարկության սենյակում տեղական դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը. Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի ձեւավորված չափանիշներին համապատասխան: Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների սահմանմանը և այլ կետեր:
ՄԻՊ-ի առաջարկները հմինականում այն կետերն են ընդգրկում, որոնք վիճելի են համարվում նաև ընդդիմության կողմից և հավանաբար ԸՕ նախագծի ընդդիմադիր առաջարկները ևս կներկայացնեն այս կետերը:
Արման Թաթոյանի կողմից ներկայացված օրինակ նախագծում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները մատչելի դարձնելու առնչությամբ առաջարկում որպես լուծում նշվում է, որ «անհրաժեշտ է ամրագրել համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես, պետք է հստակ կանոնակարգումների միջոցով լուծել հարցը՝ հաշվի առնելով միջազգային չափանիշները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:
Ըստ այդմ, Նախագծում անհրաժեշտ է կատարել փոփոխություն և, ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանն է արձանագրել, ամրագրել դիտորդների և վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման և նրանց կողմից դրանց ծանոթանալու հստակ մեխանիզմներ՝ որպես ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում օրենքով նրանց կողմից իրականացվող վերահսկողության գործընթացի մաս»:
Ինչպես նշեցինք Քվեարկության սենյակում տեղական դիտորդների եւ զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը վերաբերյալ ևս ՄԻՊ-ի կողմից առաջարկություն կա, ըստ որի «անհրաժեշտ է ընդլայնել տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն քանակը՝ հիմքում ունենալով կոնկրետ չափանիշներ: Բացի այդ, հստակություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ընդհանուր պահանջի փոխարեն դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հստակ սահմանել առանձին առավելագույն քանակ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ԸՕ նախագծի ուսումնասիրության և առաջարկներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: