EgyptAir ավիաընկերությունը Twitter-ում հայտնել է, որ ավիաընկերության ինքնաթիռն առևանգողի հետ բանակցություններից հետո, ազատ են արձակվել գրեթե բոլոր մարդիկ՝ բացի օդանավի անձնակազմից և հինգ օտարերկրացուց։
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել է, որ առևանգողը թույլ է տվել օդանավից դուրս գալ կանանց և երեխաներին, Agence France-Presse-ը հաղորդում է, որ օդանավից դուրս են եկել Եգիպտոսի քաղաքացիություն ունեցող կանայք և երեխաները:
Egypt Air-ի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Եգիպտոսի մայրաքաղաքում առավոտյան տեղի ժամանակով ժամը 7:15-ին:
Համացանցում տարածվել է առևանգված ինքնաթիռի առաջին լուսանկարը:
