Ալբերտ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրեր առաջ մամուլում մեծ արձագանք էր ստացել ՀՀԿ-ի կողմից քաղաքական դպրոց հիմնելու որոշումը: Անկախ նրանից, որ որոշ քաղաքական և հասարակական ուժեր հեգնանքով ընդունեցին այդ փաստը, ես, որպես Անկախ Հայաստանի հասուն երիտասարդների սերնդի ներկայացուցիչ և ոչ վաղ անցյալում քաղաքական կուսակցություններից մեկի ՆԱԽԿԻՆ անդամ, երիտթևի ՆԱԽԿԻՆ ակտիվ ներկայացուցիչ, մեծապես ողջունում եմ այդ փաստը և կարևորում նման դպրոցների գոյությունը` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է այն հիմնում:
Պարզապես ճշմարտության և իրականության առջև չմեղանչելու համար ուզում եմ այսօր հիշեցնեմ, որ Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական պատմության մեջ նման դպրոց հիմնելու գաղափար ծագել է դեռևս հինգ տարի առաջ` այդ դպրոցի հիմնադիր Геворг Манукян-ի Arevik Navoyan-ի և տողերիս հեղինակի մետ, ու մեր գաղափարը իրականություն դարձավ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, որի հորդորով կրթակա-քաղաքական ծրագրերի կենտրոնում և դպրոցում պետք է սովորեին բոլոր ցանկացողները` անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից: Եվ կարճ ժամանակ անց այդ դպրոցը կայացավ որպես քաղաքական դպրոց ու արժանացավ Եվրոպական Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ) փաստահավաք խմբի բարձր գնահատականին ( http://yssf.info/news/2011-11-23-32 ), ովքեր արձանագրեցին, որ իսկապես նման դպրոցի գոյությունը չունի իր անալոգը ողջ տարածաշրջանում:
Դժբախտաբար, հետագայում անհրաժեշտ չափով չկարեւորվեց և չգնահատվեց այն, ինչը մեզ դարձնում էր բացառիկ և ավելի գրավիչ բոլոր մյուս քաղաքական կառույցներից, որի պատճառով քաղաքական դպրոցը գործեց ընդամենը չորս տարի, այնուհանդերձ դպրոցը բավականին մեծ առաքելություն ծավալվեց մեր իրականության մեջ ու երիտասարդների շրջանում, որի շնորհիվ մենք այսօր ունենք բազմաթիվ կիրթ ու բանիմաց երիտասարդ գործիչներ ու ընկերներ` գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններում:
Այսօր էլ, կարևորելով նման դպրոցների գոյությունն ու հիմնադրումը` ավելի կիրթ, բանիմաց և իրենց գործին կոմպետենտ քաղաքական գործիչներ ունենալու մղումով, ես մեծապես ուրախ եմ այդ փաստով և շնորհավորում եմ իմ հայրենակիցներին ու գործընկերներին` նման դպրոց հիմնելու և կրթական-քաղաքական ծրագրերի կենտրոն ունենալու առիթով: ժամանակն է ուրախանալ դիմացինի ձեռքբերումով, երբ հատկապես նախկինում դու դա չես էլ կարևորել...