Հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում մարտի 26-ին, ժամը 21.15-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա Գեւորգ Ո.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է մեծ մուրճով եւ երկաթյա սեպով փայտ կոտրելու ժամանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Չինարի գյուղին պատկանող «Ալիքոյի» աղբյուրի մոտ 23-ամյա Գեւորգ Մ.-ն իր մոտ անօրինական պահվող 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացանով շշի վրա կրակելու ժամանակ գնդակն ուղղությունը շեղել եւ դիպել է Գեւորգ Ո.-ի ծնկին եւ պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեի Բերդի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: