Հասարակություն 

Կանադան ցանկանում է իր տարածքի մեջ ներառել Հյուսիսային բևեռը

analitik.am

Կանադան դիմել է ՄԱԿ-ին՝ ընդլայնելու Ատլանտյան օվկիանոսում իր մայրցամաքային շելֆի երկարությունը 1.2 միլիոն կիլոմետրով։Ա յս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը։ Բացի այդ, պաշտոնական Օտտավան նախնական հայտ է ներկայացրել Արկտիկայի նկատմամբ իր ակնկալիքների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Կանադան ցանկանում է իր տարածքները մեծացնել՝ ընդգրկելով նրանում Հյուսիսային բևեռը։

«Սա կարևոր քայլ է Մայրցամաքային շելֆի նկատմամբ Կանադայի ինքնիշխանության հաստատման առումով», – ասել է արտգործնախարարը։

Արկտիկայի հարցը լուրջ քննարկման հարց է հյուսիսային մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի միջև։

Նույն շարքից