Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
ՀԿ-ի նախագահ Դանիել Իոնիսյանն ու Կարենի բարեկամները արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում են տվել անհետ կորելու հետ կապված:
«Կարենին վերջին անգամ տեսել եմ մարտի 17-ին, մեզ հայտնի էր, որ նա մի քանի օրով մեկնելու էր Դուբայ, սակայն պարզվեց, որ այն օրը, երբ նա ուղևորվել է օդանավակայան առհասարակ Դուբայի թռիչք չի եղել: Ավելին, նա առ այսօր չի վերադարձել, արդեն 11-օր է անցել, թեև մոտ 5 օր առաջ պետք է վերադարձած լիներ»: Այս մասին Shabat.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դանիել Իոնիսյանը:
Նրա խոսքով պատմությունն էլ ավելի է խճճվել, երբ Կարենի հարևանը, նրա վստահության մեջ մտնելով համոզել է, որ Կարենն իր բնակարանը գրանցի իր անունով:
Կարենի մեկնելուց մի քանի օր հետո, հարևանը բնակարանից շարժական գույքը սկսել է հանել, իսկ բնակարանը վերավաճառել է այլ մարդու:
Նա բնակարանը գրանցել է հարևանի անունով հարկադիրի հետ կապված խնդիրների պատճառով:
«Կարենի հետ կապ չկա, նա հաղորդագրություններին չի պատասխանում, բջջայինի ռոմինգ ծառայությունը չի ակտիվացրել, որևէ կերպ հնարավոր չէ նրա հետ խոսել: Ես փորձել եմ խոսել հարևանի հետ, բայց նրանից իրարամերժ ստեր եմ լսում: Մեկ ասում է, որ նա գնացել է Դուբայ այդ բնակարանի համար ապրանք բերելու, հետո ասում է, որ ինքը չգիտի թե որտեղ է Կարենը, հետո ասում է, որ այդ բնակարանը նվիրել է նրան, ասել է՝ ինձ շատ է սիրում, բնակարանը նվիրել է ծննունդիս»,- ասում է ՀԿ-ի նախագահը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում