Հասարակություն 

Իրանում հետախուզության նախկին աշխատակցին սպանելու համար կին են կախել

Իրանի իշխանությունները երկրի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար կախել են 26-ամյա կնոջ, հայտնում է BBC:


Մահապատիժն իրականացվել է՝ հակառակ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ դատավճիռը չեղարկելու կոչին:


Ռեյհան Ջաբարին դատապարտվել է դեռ 2007թ. Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու համար, ով փորձել է բռնաբարել կնոջը:

Իրավապաշտպանները ել են, որ հանցագործության հետաքննությունն իրականացվել է լրջագույն խախտումներով, հայտնում է Gazeta.ru-ն:

Նույն շարքից