Հասարակություն 

Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն: Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի: Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով: 

 

Հոկտեմբերի 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հոկտեմբերի 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևելյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հոկտեմբերի 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 27-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, հոկտեմբերի 29-30-ին` +13, հոկտեմբերի 31-ին` +14 աստիճան: 

Նույն շարքից