Հասարակություն 

Մեղրի-Քաջարան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվել

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 26-ին` ժամը 23.19-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում՝ Վարդանաձոր գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.01-ին, մարվել` 00.06-ին: Ամբողջությամբ այրվել է Դ. Շ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34AO395 պ/հ ավտոմեքենան:

Նույն շարքից