BBC-ն հայտնում է, որ Հունգարիայում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ինտերնետի հարկի դեմ ակցիայով:
Բուդապեշտում մարդիկ իշխանություններին կոչ են արել հրաժարվել ինտերնետի համար հարկ սահմանելու մտադրությունից:
«Ազատագրե՛ք Հունգարիան» վանկարկումներով ցուցարարները երթով գնացել են իշխող «Ֆիդեշ» կուսակցության գլխավոր գրասենյակ: Չնայած հատուկջոկատայինների առկայությանը՝ որոշ մասնակիցներ համակարգչի հին մասեր են նետել գրասենյակի ուղղությամբ:
Հունգարիայի կառավարությունն ինտերնետի համար հարկի սահմանումն արդարացնում է նրանով, որ համացանցով զանգեր կատարելով՝ մարդիկ խուսափում են հեռախոսազանգեր անելուց և համապատասխան վճարումներից: Նախագծի քննադատները կարծում են, որ սա ուղղված է ինտերնետում ընդդիմության ակտիվության սահմանափակմանը: