ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Վաշինգտոնի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում չի պլանավորում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս մասին տեղեկացնում է Report-ը:
«Ներկա պահին Վաշինգտոնում նախագահների հանդիպման պլաններ չկան: Այդուհանդերձ, մենք պատրաստ ենք նպաստել այս տարի նախագահների միջև ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից պլանավորում եմ հանդիպում ունենալ կողմերի հետ, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ընթացքը»,- հայտարարել է Ուորլիքը: