Ինչպես գիտենք, նախորդ շաբաթ «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդ Գուցերիևի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան:
Մի քանի լրատվամիջոցների հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:

LifeNews-ը հայտնում է, որ հարսանիքին Միխայիլ Գուցերիեւը 300 զարդատուփ է նվիրել՝ 50 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ: Հանդիսությանը մասնակցած յուրաքանչյուր ընտանիք տուն է գնացել՝ թանկարժեք մետաղից ու մալախիտից պատրաստված ու լեռնային բյուրեղներով ու Swarovski քարերով զարդարված շքեղ զարդատուփով:
Այդ իրադարձության մասին հիշողություն պահպանելու նպատակով զարդատուփերի վրա փորագրված էր Սաիդ Գուցերիեւի ու Խադիջա Ուժախովայի հարսանիքի օրը: