Հասարակություն 

Օլիգարխ Գուցերիևի որդու հարսանիքը կարող է նշվել 7 օր, 7 գիշեր

«ՌուսսՆեֆտ» ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը կշարունակվի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:

Սաիդ Գուցերիևի ու Ինգուշեթիայից երիտասարդ ուսանողուհի Խադիջա Ուժախովայի հարսանեկան արարողության համար ծախսվել է 20 մլն եվրո: Սակայն նորապսակները չեն պատրաստվում սահմանափակվել այսքանով ու իրենց սիրո տոնը շարունակելու են Լոնդոնում:

Tatler-ը հայտնում է, որ ըստ ինգուշեթական ավանդույթների՝ հարսանիքը կարող է նշվել 7 օր, 7 գիշեր: Հայտնի է, որ Լոնդոնում կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու միայն ամենամոտ բարեկամներն ու ընկերները, որոնց համար ելույթ կունենան Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն:

Նույն շարքից