Իրանի նախագահ Հասան Ռոուհանին անորոշ ժամկետով հետաձգել է Ավստրիա նախանշված երկօրյա այցը՝ անվտանգության հետ կախված խնդիրների պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ռոուհանին պետք է Վիեննա ժամաներ մարտի 29-ի երեկոյան: Ավստրիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի հետաձգման պատճառները հստակ հայտնի չեն: Նա նշել է, որ Ավստրիայից առաջ Ռոուհանին պատրաստվում էր Բաղդադ մեկնել, սակայն այս այցելությունը նույնպես չեղարկվել է՝ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:
Ավստրիայի նախագահը պաշտոնական ուղերձում ափսոսանք է հայտնել Իրանի նախագահի որոշման առիթով: