Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Oդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 30-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-3-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 30-31-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան, նոյեմբերի 1-ին` +13, նոյեմբերի 2-ին` +12, նոյեմբերի 3-ին` +10 աստիճան: