Իրավական Հասարակություն 

Առեղծվածային դեպք Երևանում. անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ԵՊՀ-ի 21-ամյա ուսանողը մահացել է. shamshyan.com

analitik.am

Այսօր` մարտի 29-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի 22 շենքի բնակիչ, 21-ամյա Արա Փափազյանը: Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` մարտի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում` Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Թամրուչ փողոցների խաչմերուկից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Ըստ նախնական տեղեկությունների` Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Փափազյանը սովորում էր Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում:

Մանրամասները՝ shamshyan.com

Նույն շարքից