Երեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացում է տարածել իր երկրի բնակիչների համար Թուրքիա այցելությունների վտանգավորության մասին` կապված ահաբեկչությունների սպառնալիքի հետ, ինչպես նաև հայտնել է դիվանագետների և մյուս ծառայողների ընտանիքների տարհանման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել են գործակալության մամլո ծառայությունում` համապատասխան զգուշացում ստացել են Ադանայի հյուպատոսության, ինչպես նաև Իզմիրի և Մուգլայի շրջանների ամերիկյան պետական ծառայողների և դիվանագետների ընտանիքները: Բնակիչներին նույնպես զգուշացրել են սպասվող ահաբեկչության վտանգի մասին: Սակայն հյուպատոսությունը շարունակում է աշխատանքը: