Պենտագոնը ողջունում է ԴԱԻՇ-ից Պալմիրայի ազատագրումը, հայտնում է RIA Novosti-ն: «Մենք, իհարկե, ողջունում ենք, երբ ԴԱԻՇ-ը կորցնում է տարածքներ, երբ նրան դուրս են շպրտում Սիրիայի շրջաններից: Դա լավ է և մենք էլ ենք զբաղված դրանով»,- ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը ճեպազրույցի ժամանակ:
«Միևնույն ժամանակ` ինչպես մենք ասել ենք, Ասադի ռեժիմը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբնապատճառն է, և մենք կարծում ենք, որ Ասադի ռեժիմը պետք է կենտրոնանա այդ քաղաքացիական պատերազմի դադարեցման վրա` ընդգրկելով դիվանագիտական գործընթացում, որը տեղի է ունենում»,- ավելացրել է նա: