Հասարակություն 

Օշական համայնքում տուն է այրվել

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 29-ին` ժամը 15.13-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից հրդեհ է բռնկվել Մաշտոցի փողոցի թիվ 3 տանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են մեկ հեռուստացույց և անկողնային պարագաներ: 

Նույն շարքից