Հասարակություն 

ԱՄՆ-ում ոստիկանության սպան ճանապարհին 120 հազար դոլար է գտել

Կալիֆոռնիայում կին ոստիկանը ծառայությունից տուն վերադառնալիս ճանապարհին 120 հազար դոլար է գտել: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ նշելով, որ նա չի յուրացրել այդ գումարը:

Դեպքը տեղի է ունեցել Կոնկորդ քաղաքում: Սպան դատարկ փողոցում նկատել է երկու մեծ պայուսակներ՝ անվադողերի հետքերով: Դրանցում նա հայտնաբերել է 100 դոլարանոց թղթադրամներ:

Կնոջ խոսքով՝ այդ միջադեպն իր երեխաներին ազնվություն կսովորեցնի:

Ոստիկանությունն արդեն վերադարձրել է գումարը տիրոջը, սակայն հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե ինչպես էին պայուսակները հայտնվել փողոցում:

Կինը պարգևատրվել է իր ազնվության համար:

Նույն շարքից