Mazda ավտոընկերության նոր CX-3 Crossover-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի ավտոսրահում, գրում է vedomosti.ru-ն։
Մեքենան դառնալու է Mazda-ի «Kodo՝ շարժման ոգին» նոր սերնդի մեքենաների շարքի մոդելներից մեկը, որոնք օժտված են Skyactiv տեխնոլոգիաներով, հայտնել են ընկերությունից։
Ավտոմեքենան կառուցվել է Mazda 2 հեթչբեքի հետ ընդհանուր պլատֆորմի հիման վրա և կիսելու է դրա հետ ուժային ագրեգատների և սարքավորումների մեծ մասը, հայտնել են մեքենաների գծով մասնագիտացած հրատարակությունները։