Հասարակություն 

Վախենալով էբոլայի վիրուսի վարակից Էնն Հեթեուեյը չի սեղմել լրագրողի ձեռքը

Համընդհանուր խուճապը, որ հարուցել է Էբոլա տենդը, չի շրջանցել նաև հանրահայտ դեմքերին: Նրանցից ոմանք հատկապես անհանգստացած են իրենց առողջությամբ: Էնն Հեթեուեյը, օրինակ, ըստ ականատեսների՝ որոշել է խուսափել ինչ-որ մեկի հետ ֆիզիկական շփումից: Այնպես որ՝ ոչ մի ֆիզիկական շփում՝ գրում է spletnik.ru-ն:


Այն մասին, որ դերասանուհին սարսափում է հիվանդությունից, հայտնել է լրագրող Ալեքսիս Պուիգը, ով ԱՄՆ էր ժամանել Արգենտինայից՝ Լոս Անջելեսում ներկա լինելու «Ինտերստելլար» ֆիլմի պրեմիերային:


Դրանից հետո 31-ամյա լրագրողը Twitter-ում գրել է. «Էնն Հեթեուեյը չսեղմեց ձեռքս, քանի որ վախենում է Էբոլայից»: Գրառմանը նա հավելել է ծաղրական թեգ. «Ես լրագրող եմ երրորդ աշխարհի երկրից»:


Ալեքսիսի խոսքով՝ աստղի մյուս գործընկերները իրենց միանգամայն այլ կերպ են պահել: «Քրիստոֆեր Նոլանը, Մեթյու Մակքոնահին ու Ջեսիկա Չեստեյնը շատ լավ շփվել են լրագրողների հետ, ոչ ոք չի հրաժարվել ձեռքսեղմումից: Սովորիր, Էնն»,- գրել է արգենտինացին:


Անձամբ դերասանուհին հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները:

Նույն շարքից