Հասարակություն 

Հանդիսավորությամբ նշվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Նորագյուղ համայնքը լեռնային շրջաններից սարահարթ տեղափոխվելու 50-ամյակը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում մասնակցել է գյուղը հարակից լեռնային շրջաններից ներկայիս տարածք տեղափոխելու 50-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

 Միջոցառմանը մասնակցել են նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ու վարչապետ Արայիկ Հարությունյանը: Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրով, ինչպես նաև ԼՂՀ շրջանների հետ համագործակցության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հանդիսությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանը: Ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` Անդրանիկ Մարտիրոսյանը նաև ընթերցել է Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը`Նորագյուղ համայնքը լեռնային շրջաններից սարահարթ տեղափոխվելու 50-ամյակի առիթով: Նորագյուղը ԼՂՀ խոշորագույն գյուղերից է, որը շրջկենտրոն Ասկերանից գտնվում է 7, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 17 կմ հեռավորության վրա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

41 42 43 44 45

Նույն շարքից