Հասարակություն 

Էլթոն Ջոնը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին միասեռականների հանդեպ իր վերաբերմունքի համար

Երաժիշտ Էլթոն Ջոնը Նյու Յորքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված իր Enduring Vision հիմնադրամի դրամահավաքի միջոցառման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին միասեռականների նկատմամբ իր վերաբերմունքի համար, գրում է THR-ն։

 

Էլթոն Ջոնն ասել է, որ գնահատում է հանդուրժողականությունը և կարեկցանքը, որն արտահայտել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։

 

«Հռոմի պապն ասել է՝ «ո՞վ եմ ես, որ դատեմ»։ Եկե՛ք նրան սրբերի շարքը դասենք, քանի որ նա այդ խոսքերով ավելին է արել, քան նախկին 5 պապերը»,- ասել է երգիչը։

 

Բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր և դաշնակահար Էլթոն Ջոնը 2005-ից գտնվում է քաղաքացիական ամուսնության մեջ իր զուգընկերոջ՝ կանադացի ռեժիսոր Դևիդ Վերնիշի հետ։ Զույգը դաստիարակում է իրենց երկու երեխաներին։

Նույն շարքից