Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը բոլորովին վերջերս հայտարարել էր, որ Ինստագրամի իր էջում գովազդայի նպատակով ոչ մի ապրանքանիշ չի տեսադրում:
Սակայն հայտնի է դարձել, որ Քենդալ Ջենների կամ էլ նրա քույրերի էջերում միայն մեկ նման գովազդի համար գովազդատուները կարող են տալ մինչեւ 400 հազար դոլար:
Իսկ Քիմ Քարդաշյանը իր Instagram–ում մեկ գովազդի համար 200 հազար դոլար է վերցնում:
Ակնհայտ է, որ նման գովազդը հիմա ավելի արդյունավետ է, քան գովազդի մյուս մեթոդները, մանավանդ եթե հաշվի առնենք Instagram–ում աղջիկների բաժանորդների թիվը (կրտսեր քույրերը՝ Քենդալն ու Քայլին յուրաքանչյուրը 50 մլն բաժանորդ ունեն).

Մի շարք խոշոր ապրանքանիշներ օգտվել են Քարդաշյան-Ջեններ քույրերի գովազգային ծառայություններից, քանի որ քույրերը իրոք նորաձևության թագուհիներն են և գովազդելով տվյալ ապրանքանիշը, այն նույնպես դարձնում են նորաձև:


