Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով ԱՄՆ Վիսկանիսն նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մահմեդականները լրջագույն վտանգ են ներկայացնում ԱՄՆ համար: Նրա կարծիքով ԱՄՆ նրանց մուտքը պետք է սահմանափակվի:
Վերջինս նշել է, որ պետք է մի կողմ դնել «քաղաքական կոռեկտությունը» այն պարագայում, երբ խոսքը գնում է մահմեդականների կողմից կատարված հանցագործությունների մասին:
Նշենք, որ ավելի վաղ ևս Թրամփը հանդես է եկել ընդդեմ մահմեդականների կտրուկ հայտարարություններով: