Հայաստան Քաղաքական 

Քաղաքական դպրոցի ստեղծման աշխատանքները ղեկավարելու է Արմեն Աշոտյանը

Լրագրողների հետ ունեցած այսօրվա հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ մայիսին արդեն կսկսի գործել ՀՀԿ համահիմնադիր Անդրանիկ Մարգարյանի անունը կրող ՀՀԿ քաղաքական դպրոցը: Ի դեպ Քաղաքական դպրոցի ստեղծման աշխատանքները ղեկավարելու է Արմեն Աշոտյանը: Բանախոսը նաև վստահեցրեց, որ քաղաքական դպրոցը զարգանալով մի գեղեցիկ օր կդառնա ինքնուրույն կառույց և իր մեջ կներառի նաև ուղեղային կենտրոնի գաղափար:
 
Ըստ Արմեն Աշոտյանի, դպրոցը կարևոր է լինելու` մարդու համար սեփական գիտելիքների հարստացման տեսակետից, բայց ոչ` որպես անցաթուցթ դեպի մեծ քաղաքականություն: ՀՀԿ փոխնախագահը նաև վստահցրեց՝ ուսանողներին չի պարտադրվելու քվարկել ՀՀԿ-ի օգտին:

Նույն շարքից