Tass.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը հիասթափված է Արևմուտքի դիրքորոշմամբ, որը ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել է Պալմիրայի հարցով Ռուսաստանի նախապատրաստած հայտարարությունը.
«Մենք ավելի շատ ոչ թե զարմացած կամ հիասթափված ենք արևմտյան մեր գործընկերների դիրքորոշմամբ: Մենք ենթադրում էինք, որ Պալմիրայի ազատագրման հարցում արևմտյան մայրաքաղաքների արձագանքը պատահականություն է, սակայն հիմա ակնհայտ է, որ դա համակարգային մոտեցման մի մաս է»: