ԵԱՀԿ-ն կարող է նպաստել հակամարտությունների լարվածության մեղմանը։ Այս մասին ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության երեք ամիսներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը, ով ԵԱՀԿ նախահագող նախորդ պետության ներկայացուցիչ է։
Ամփոփելով Շվեյցարիայի նախագահությունը ԵԱՀԿ-ում, դեսպանն ասաց, որ եղել են բարդ տարիներ, որոնք արտահայտվեցին ուկրաինական ճգնաժամի տեսքով
Ըստ դեսպանի՝ ուկրաինական ճգնաժամը, ի տարբերություն ԼՂ հակամարտության, չպահպանեց ձևաչափը։ Այս առումով, Գասերի խոսքով, կարևոր է հարցի շարունակականությունը։