Es Hay Em ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է.
Ինչպես խոստացել էի՝ շարունակում եմ ներկայացնել ԱԺ պատգամավորների պատգամավորական ակտիվության նկարագիրը:
Այսօր հերթը թիվ 3 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արթուր Ստեփանյանինն է (Չաղկալ Արթուրը):
Այս ընտրատարածքի բնակչության բախտն իրոք չի բերել: Ստեփանյանն այն պատգամավորներից է, որոնց շնորհիվ հենց խայտառակվեց մեծամասնական ընտրակարգն ու մեծամասնական պատգամավորի ինստիտուտը Հայաստանում:
Նախ սկսենք նրանից, որ նա ոչ թե ընտրված պատգամավոր է, այլ «նշանակված»:
Բոլորիս քաջ հայտնի մեթոդներով նրան պատգամավոր են «նշանակել» ՀՀ գլխավոր հարկադիր, արդարադատության գեներալ մայոր Միհրան Պողոսյանն ու քրեական հեղինակություն «Տու»-ն:
Նա՝ իր ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի անգամ հարց չի հնչեցրել, չի կատարել ոչ մի օրենսդրական առաջարկություն, կարճ ասած, բոլոր ցուցանիշներով կատարյալ զրոյական վիճակ է: Այս 4 տարիների ընթացքում նա 20 անգամ «կողմ»-ի կոճակ է սեղմել ու վերջ:
Ահա այս պատգամավորի կատարած ամբողջ «օրենսդրական» աշխատանքն ԱԺ-ում:
Եթե ընդունենք այն, որ ինչպես շատ պատգամավորների պարագայում, ուղղակի Ստեփանյանի մտավոր կարողությունների կամ գիտելիքների անբավարարությունը թույլ չեն տվել, որ նա օրենսդիր գործունեություն ծավալի, ելույթներ ունենա կամ հարցեր հնչեցնի, ապա բոլորիս իր ընտրատարածքի բնակիչների համար ինչ որ խնդիրներ լուծելու համար այդքան էլ մեծ մտավոր կարողություններ, այլ ընդամենը՝ աշխատատասիրություն և ինչ որ լավ բան անելու ցանկություն:
Երբ ուսումնասիրում ենք նրա «մեծամասնական» գործունեությունը, հասկանում ենք, որ նա ոչ միայն գիտելիքի և մտավոր կարողությունների պակաս ունի, այլ նաև աշխատասիրության և ինչ որ լավ բան անելու ցանկության:
Կարծում եմ, որ նրա պատգամավոր դառնալը Միհրան Պողոսյանի հերթական կապրիզի կամ գուցե գաղտնի մնացած մեծ երազանքի արդյունքն է եղել: Պարզ ասած Միհրանի բոլոր երազանքները՝ լավ ավտո, լավ բիզնես, հարստություն և շքեղություններ, կատարվել էին ու երևի թե այս դեպքում էլ ցանկանում էր, մի հատիկ էլ լավ պատգամավոր ունենալ, բայց վատ «պատգամավորացուն» անկատար թողեց նրա երազանքը:
Հա ի դեպ՝ նրա «Չաղկալ» մականունը բացառապես պայմանավորված է նրա աչքերի գույնով և քրեական կամ որևէ այլ տիպի հեղինակություն լինելու հետ որևէ աղերս չունի:
Հ.Գ. Բնականաբար ՀՀԿ-ն նման շռայլություն չի կարող թույլ տալ իրեն, որ այսպիսի կերպարների ընդգրկի իր ցուցակում: Ես վստահ եմ, որ նա ապագա խորհրդարանում չի լինելու: