Իրավական Հասարակություն 

Էրեբունու դատարանում. ոստիկանների ուժեղացված հսկողությամբ դատարան են բերվել «Գաստիկը», «Ծգլը» և «Տլեն». տեսանյութ

analitik.am

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխեցին Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին» և Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին»: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ սկսվելու է անդրանիկ նիստը: Վերջիններս մեղադրվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 2015 թվականի մարտի 4-ին հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին և նրա ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանցին սպանելու մեջ:

Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը տեղի դատական կարգադրիչների ուժերով վերցված է ուժեղացված հսկողության տակ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից