Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը:
Մանրամանս՝ սկզբնաղբյուր կայքում