Առաջին անհաջող փորձից երկար տարիներ հետո երգչուհի Լիլիթ Կարապետյանը մտածում է կրկին ամուսնանալու մասին, մտածում է, բայց դեռ չի շտապում: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծորեն պատմել է սիրելիի եւ իր երկրորդ ամուսնության վերաբերյալ որդու՝ Կարենի, դիրքորոշման մասին:
«Առաջին անհաջող փորձից հետո ինձ համար դժվար էր մոտ թողնել եւս մեկ տղամարդու, բայց նա կարողացավ հասնել նրան, որ որոշոցի եւս մեկ անգամ փորձել: Միաժամանակ պետք է նշեմ, որ այո, ես հիասթափություն ունեցել եմ, բայց առաջին անհաջող փորձից հետո երբեք չեմ մտածել, որ այլեւս ոչ մի տղամարդու չեմ վստահելու. մարդիկ տարբեր են եւ պետք չէ մեկ-երկուսի պատճառով վատ տրամադրվել մյուսների հանդեպ: Բնականաբար, երբ դժվարությունների ու հիասթափությունների ես հանդիպում, հոգեբանորեն որոշակի փոփոխությունների ես ենթարկվում, թերեւս դա էլ պատճառ դարձավ, որ հաջորդ ընտրությունը կատարելու համար ինձնից տարիներ պահանջվեց: Այսօր ես միայնակ չեմ, թողել եմ, որ կողքիս տղամարդ լինի, միայն թե նրա մասին դեռեւս չեմ ուզում շատ խոսել, նա իմ անձնականն է, միայն իմը»,- պատմեց 90-ականների սեքս-սիմվոլը:
Լիլիթ Կարապետյանը դեռ չգիտի՝ նոր հարաբերությունները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ, նրա խոսքերով՝ դա թողել է Աստծո կամեցողությանը:
Մեր նկատառմանը, թե երգչուհին խոսե՞լ է արդյոք որդու հետ հնարավոր ամուսնության մասին, Լիլիթը անկեղծորեն պատմեց, որ որդին դեռեւս տեղյակ չէ մայրիկի սիրելիի մասին, բայց եւ նման խորհուրդ մայրիկին բազմիցս է հղել.
«Գիտեք, Կարենս շատ խելացի երեխա է, նա իր տարեկիցներից ավելի շատ է հասկանում ու մտնում դրությանդ մեջ: Մի անհավատալի պատմություն պատմեմ, երբ Կարենս դեռ չէր ծնվել, ինձ բժիշկներն ասել էին, որ նա պետք է ծնվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, բայց ես անընդհատ խոսում էի նրա հետ, շոյում էի փորս ու ասում՝ «Կար ուզում եմ հունիսի 1-ին ծնվես», ու պատկերացրեք հենց այդպես էլ եղավ՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ լույս աշխարհ եկավ որդիս: Նույն կերպ ողջ հղիության ընթացքում խոսում էի տղայիս հետ՝ ասելով. «Կար, դու պետք է շատ բարի լինես, դու պետք է շատ սիրես մարդկանց, պետք է պիտանի լինես», ու այսօր, երբ որդիս յոթ տարեկան էլ չկա, զգում եմ, թե ինչքան մեծ ուժ ունեմ կողքիս՝ ի դեմս նրա: Երկու տարի է, ինչ որդիս անընդհատ խոսում է հայրիկ եւ քույր կամ եղբայր ունենալու մասին: Հետաքրքրականն այն է, որ իր այդ ցանկություններն արտահայտելիս՝ շեշտում է, որ ուզում է անձամբ պահել իր փոքրիկ եղբորը»,- նշեց Լիլիթն ու ավելացրեց, որ որդուն կպատմի նոր հարաբերությունների մասին, երբ վստահ լինի ու այդ հարաբերություններում օրինականացում տեսնի:
Հետաքրքրվելով, թե անձամբ ցանկանո՞ւմ է կրկին մայրանալ՝ Լիլիթը նկատեց.
«Դեռեւս չեմ մտածում այդ ուղղութայմբ, քանի որ ողջ ուժերս կենտրոնացած են Կարենիս եւ աշխատանքի վրա: Իհարկե, շատ ուրախ կլինեմ, որ եւս մեկ երախա ունենամ, քանի որ երեխաներ շատ եմ սիրում, բայց եթե Աստված կամենա, որ իմ կյանքում միայն Կարենը լինի, ես կենթրակվեմ իրեն, ուրեմն ի սկզբանե կանխորոշված էր, որ ես էլ եմ դասվում այն ծնողների շարքին, ովքեր մեկ երեխա ունեն: Այս հարցը միայն Աստծո ձեռքերում է, կրկին ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:
Այն, որ Լիլիթ Կարպետյանի որդին դեմ չի լինի մայրիկի ամուսնությանը, դա հաստատ է, բայց մեր նկատառմանը, թե վախ չունի՞ արդյոք, որ օտար տղամարդն իր որդուն չի կարողանա վերաբերվել հարազատի նման, այ սա Լիլիթի ցավոտ կողմն է.
«Հենց այս խնդրից ելնելով՝ ինքս լուրջ քայլեր չեմ ձեռնարկի այնքան ժամանակ, մինչեւ դրանում վստահ չլինեմ: Ես չգիտեմ կկայացնեմ արդյոք այդ ընտությունը եւ կամուսնանամ, թե ոչ, բայց եթե օրերից մի օր նման որոշում կայացնեմ, առաջին հերթին պետք է համոզված լինեմ նրա՝ ոչ թե ինձ, այլ որդուս սիրելու հարցում, պետք է համոզված լինեմ, որ տվյալ մարդը որդուս ընուդունում է հարազատի, սեփականի նման. թող ես սիրելիիս երկրորդ, երրորդ պլանում լինեմ, բայց առաջին տեղում պետք է որդիս սիրված եւ ընդունված լինի»,- նշեց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում