Հասարակություն 

ՌԴ-ում կատվին չեն թույլատրել Լատվիա ուղևորվել՝ անձնագրում համապատասխան նշում չունենալու պատճառով

Կատվին չեն թույլատերլ Ռուսաստանից Լատվիա ուղևորվել՝ անձնագրում համապատասխան նշում չունենալու պատճառով, գրում է Gazeta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Շումիլկինո բեռնատար և մարդատար ավտոմեքենաների անցագրային կետում:

Լատվիայի քաղաքացին փորձել է ՌԴ տարածքից իր հետ լատվիա տանել կատվին, որի միջազգային անձնագրում բացակայել է բժշկական հավաստագրի համապատասխան նշումը:

Բացի այդ, անցագրային կետում արձանագրել են կոպիտ խախտում՝ կապված կենդանու կատաղության դեմ վակցինացիայի ժամկետի հետ: Վերջին վակցինացիան ուժի մեջ է եղել մինչև 2015 թվականի հուլիսի 23-ը:

Արդյունքում, կատվի դուրս բերումը ՌԴ տարածքից արգելվել է:

Նույն շարքից