Իրավական Հասարակություն 

Դատարանը մերժեց ցմահ դատապարտյալի բողոքը (ֆոտո)

analitik.am

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 30-ին, մերժեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի բողոքը, որով պահանջում էր անվավեր ճանաչել բջջային հեռախոս պահելու համար իրեն վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը, փոխանցում է News.am-ը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում 5 ծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի կայացրած որոշումը:

Ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի նկատմամ կալանավայրում բջջային հեռախոս պահելու համար սահմանվել է վարչական տույժ եւ դրա հետեւանքով նա 5 տարով զրկվել է վաղաժամկետ ազատման համար դիմելու իրավունքից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

13 14 15

Նույն շարքից