Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնք: Նուբարաշենցիները ծանոթացել են համայնքի կրթության և մշակույթի բնագավառում առկա խնդիրներին, փոխանցել իրենց փորձը, պատրաստակամություն հայտնել պարբերաբար այցերի ու համատեղ միջոցառումների միջոցով ավելի ամրապնդելու համագործակցությունը, նաև իրագործելու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այնուհետ հյուրերն այցելել են Արծվանիստի միջնակարգ դպրոց, որի գրադարանին են հանձնել Նուբարաշեն վարչական շրջանի դպրոցների և թիվ 34 գրադարանի նվիրաբերած գրքերը: Բացի այդ, համայնքի նախակրթարանն էլ ստացել է գրենական պիտույքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն





