Մարտի 30-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.43-ին, մարվել՝ 13.49-ին:
Խ. Ա.-ի բնակարանի պատշգամբում այրվել է փայտե պահարան` կենցաղային իրերով (3 քմ):