Իրավական Հասարակություն 

Մաշտոցի պողոտայում վնասվածք ստացած Ռուզաննա Եղնուկյանը հրավիրվել է ՀՔԾ. Armtimes.com

analitik.am

Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ազատության պահանջով ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածքներ ստացած Ռուզաննա Եղնուկյանը այսօր ժամը 17:30-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու:

«Այսօր առավոտյան Հատուկ քննչական ծառայության քննիչ Արշալույս Մինասյանը զանգահարեց ինձ եւ պահանջեց, որպեսզի Ռուզաննա Եղնուկյանը ներկայանա եւ բացատրություն տա ՀՔԾ-ում: Իմ հարցին, թե ի՞նչ է քրեական գո՞րծ է բացվել եւ նա տուժո՞ղ է ճանաչվել, պատասխանը եղավ, որ ոչ: Քննիչն ասաց, որ առաջինը ուզում են բացատրություն վերցնել, հետո կորոշեն՝ գործ հարուցե՞ն, թե ոչ»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում պատմել է Ռուզաննայի ամուսինը՝ «Նոր Հայատսան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը՝ հավելելով, որ կինը ներկայանալու է ՀՔԾ:

Նույն շարքից