Քաղաքական Միջազգային 

Քերին և Էրդողանը Վաշինգտոնում փակ հանդիպում կանցկացնեն. ԱՄՆ պետդեպ

RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի Վաշինգտոնում փակ հանդիպում կանցկացնեն: Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում:

Էրդողանը ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք մարտի 31-ից ապրիլի 1-ը միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ պլանավորում է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ, սակայն հետո Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարերել էր, որ նախագահի աշխատանքային գրաֆիկում այդպիսի հանդիպում գրանցված չէ: Ավելի ուշ նա հայտնել է, որ «սպասում է երկու առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում»:

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Թուրքիայի առաջնորդի հետ պաշտոնական հանդիպում պլանավորված է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որը տեղի կունենա հինգշաբթի:

Շատ դիտորդներ ենթադրում են, որ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման Օբամայի մերժումը հանդիսանում է Թուրքիայից դժգոհության նշան` ինչպես Սիրիայի իրադրության շուրջ (սիրիական քրդերի գնդակոծումները), այնպես էլ երկրի ներսում (լրագրողների հետապնդումը): Միաժամանակ, պաշտոնական Վաշինգտոնում ընդգծում են, որ Անկարան հանդիսանում է ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակիցը:

Նույն շարքից