Հասարակություն Գիտություն 

Այսօր տղամարդկանց միջազգային օրն է

   Պարզվում  է՝  այսօր տղամարդկանց միջազգային օրն է:  Հունվարի 28-ի ՀՀ զինված ուժերի օրից և սովետական ժամանակներից մնացած փետրվարի 23-ից բացի, պարզվում է՝  կա ևս մեկ օր տղամարդկանց նվիրված՝ նոյեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը: Այս տոնը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2000 թվականին  խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ Միխայիլ Գորբաչովի  առաջարկով:

  Այս տոնը թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում այդքան էլ տարածված ու նշվող տոներից չէ, բայց ևս մեկ լավ հնարավորություն է տղամարդկանց շնորհավորելու և անակնկալ մատուցելու: Ամեն տարի այս տոնին տարբեր ոլորտի տղամարդիկ ստանում են «Աշխարհի տղամարդկանց մրցանակ», որին արժանացել են Հռոմի Պապ Պավել 2-րդը, օպերային երգիչ Լուչիանո Պավարոտին, Ալեն Դելոնը և այլք:

Նույն շարքից